Փաթիլ Մկրտիչյան - Լիբանանի տնտեսութիւնը փլուզուած է, դրամանիշը կը շարունակէ իր անկումը, երկիրը կ'ուղղուի դէպի տոլարացում, իսկ կենցաղային պայմանները դարձած են անտանելի:
«Լիբանանի տնտեսութիւնը դէպի ո՞ւր» հարցումը տակաւին կը մնայ անորոշ: Տնտեսութեան և առևտուրի նախարարի պաշտօնակատար Ամին Սալամ ինք յայտարարեց, որ լիբանանի տնտեսութիւնը փլուզուած է։ Խանութներուն մէջ բոլոր ապրանքներուն գիները լիբանանեան թղթոսկիի փոխարէն արդեն ներկայացուած են ամերիկեան տոլարով: Այս քայլին նպատակն է քաղաքացիները իրազեկել ապրանքներուն իսկական սակերով։
Նատալի Նալբանդյան (Խանութի սեփականատեր) - Մենք չենք հասնիր կոր գիները փոխելու, որովհետև ամէն վայրկեան տոլարը կը բարձրանակոր կը ստիպուինքկոր տոլարով դնելու գիները նախ և առաջ մենք տոլարով կը գնենքկոր և կը ստիպուինքկոր տոլարով դնելու ատոր համար ամէն վայրկեան rate մը կայ տոլարի շուկային մէջը։
Լիբանանեան դրամանիշը կը շարունակէ կորսնցնել իր արժէքը և տակաւին պիտի կորսնցնէ։ Սղաճը իր շարունակէ իր ընթացքը։ Մաքսատուրքը դարձած է աւելի քան կրկնակին։ Ամերիկեան տոլարի դիմաց 1500 արժող լիբանանեան թղթոսկին այսօր աւելի քան 95.000 է։ Լիրան կը շարունակէ ճոճուիլ։
Թէ Ինչո՞ւ տնտեսութիւնը յայտնուեցաւ այս իրավիճակին մէջ. պատճառները շատ են և տարբեր.
Կարապետ Պողոսյան (Հայկազյան համալսարանի տնտեսագիտութեան դասախոս) - Եթե ամփոփենք ճգնաժամի պատճառները, կարելի է առանձնացնել մի քանի գործոն: Առաջինը պարալիզացված դատական համակարգն է: Բացի դրանից, ունենք քաղաքական անկայունություն՝ չի հաջողվում ընտրել նախագահ, իսկ ժամանակավոր կառավարությունն անկարող է որոշումներ կայացնել: Փլուզվել է երկրի բանկային համակարգը, լիբանանյան արժույթն արժեզրկվել է, իսկ գնաճը շարունակվում է: Այս պայմաններում շարունակում է աճել նաև գործազրկությունը»:
Տնտեսական ճգնաժամի խորացման պատճառներէն են նաև դրամատնային համակարգի առկայ խնդիրները: Միջազգային դրամատումերն ալ սկսած են հեռանալ Լիբանանէն։
Մկրտիչ Պուլտուկյան (Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ, տնտեսագիտության դոկտոր) - Բանքերը պետական պիւտճէն ֆինանսաւորեցին երեսուն տարի, պետութիւնը պիւտճէ մը չուներ, ինչու համար պետութեան պիւտճէները ֆինանսաւորեցին, որպէսզի պետութիւնը կայուն մնայ, բայց պետութեան մէջ այնքան կաշառակերութիւն կար, ոչ թափանցիկ կացութիւն մը կար, քաղաքական ուժերու երկփեղումներ կային ժողովուրդին վստահութիւնը կորսուեցաւ Լիբանանեան դրամանիշին վրան:
Արդեն 4 ամիս է երկիրը չունի նաև նախագահ: Քաղաքական տարբեր ուժերու միջև հակասութիւններու պատճառով կը ձախողի նախագահի ընտրութիւնը: Տնտեսական խնդիրներու հաղթահարման հարցին մէջ լիբանանցիներուն յոյսը քաղաքական փոփոխութիւններն են :
Մկրտիչ Պուլտուկյան - Այս անկայունութիւնը, որպէսզի դադրի երկիրը պէտք է ունենայ նոր կառավարութիւն մը, նոր նախագահ մը, ինչպէս նաև նախագահ մը, որ բարենորոգումներ կը ներկայացնէ շատ մը մարզերու մէջ ինչպէս ֆինանսական ինչպէս տնտեսական ինչպէս ընկերային և ինչպէս ընդհանուր կացութիւնը վստահութիւն ներշնչելու համար։ Առանց վստահութիւն դրամանիշ մը գոյութիւն չի կրնար ունենալ:
Բարեբախտաբար, այս սարսափելի վիճակին երկրին ապահովութիւնը կը մնայ կայուն։
Քաղաքացիական անվտանգութիւնը ապահովուած է շնորհիւ ընդհանուր ապահովութեան կառոյցի աշխատանքներուն։
Հեղինակ՝ Փաթիլ Մկրտիչյան