ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ մարտի 21-ին իրեն կձերբակալեն մի քանի տարի առաջ բացված գործի շրջանակներում, որը վերաբերում էր նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսի լռության համար գումար վճարելուն:
Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել բողոքի ակցիա անցկացնել` ի պաշտպանություն իրեն: Նա հայտնել է, որ անմեղ է: Թրամփի փաստաբանը նշել է, որ իրավապահ մարմինները վերջինիս հետ կապ չեն հաստատել, և նախկին նախագահի գրառումը հիմնված է եղել ԶԼՄ-ների հրապարակումների մասին:
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ իրավապահ մարմինները պատրաստվում են գալիք շաբաթվա ընթացքում ձերբակալել ու դատարանի առաջ կանգնեցնել Թրամփին:
Թրամփը պոռնոաստղին վճարել է իրենց հարաբերությունների մասին լռություն պահպանելու համար: