Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարիի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 16-19 Կատարի մայրաքաղաք Դոհայում է` մասնակցելու Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին։
Եռօրյա ֆորումի այս տարվա գլխավոր ուղղվածությունը արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի տոկունության ու կայունության բարձրացումն է։