Թուրքիայում այսօր մեկնարկում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն կտևի մինչև մայիսի 13-ը, այդ օրը կհայտարարվի «լռության օր»՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի հաստատած օրացույցի համաձայն՝ նախագահի թեկնածուների առաջադրումը կսկսվի մարտի 19-ին և կավարտվի մարտի 23-ին, թեկնածուների ցուցակը կհրապարակվի մարտի 31-ին:
Ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները կամ միությունները պետք է իրենց թեկնածուների ցուցակները ԿԸՀ ներկայացնեն մինչև մարտի 24-ը:
Քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին, իսկ անհրաժեշտության դեպքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կարող է անցկացվել մայիսի 28-ին:
Թուրքիայի գործող նախագահ Էրդողանն իշխող Ժողովրդական դաշինքի նախագահի թեկնածուն է։ Ընդդիմությունից նրա հիմնական մրցակիցը կլինի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։