Թուրքիայի իշխանությունները հաշվետվություն են ներկայացրել, որում գնահատվում են փետրվարի 6-ի երկրաշարժի և դրան հաջորդած շուրջ 10 հազար հետցնցումների վնասի ծավալները։
Փաստաթղթի համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 48 հազար մարդ, Թուրքիայի տնտեսությանը հասցվել է մոտ 104 մլրդ դոլարի վնաս:
Կանխատեսվել է, որ վնասը կկազմի 2023 թվականի ազգային եկամտի մոտավորապես 9%-ը:
Այսօր էլ Թուրքիայի հարավարեևելյան Քահրամանմարաշ նահանգում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից: