Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ հացահատիկի գործարքը երկարաձգվել է՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Ուկրաինայի և Ռուսաստանի հետ մեր բանակցությունների արդյունքում մենք երկարացրել ենք համաձայնագրի գործողության ժամկետը, որն ավարտվում է մարտի 19-ին»,- նշել է Թուրքիայի ղեկավարը: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին այդ պայմանավորվածությունների երկարաձգմանն ուղղված ջանքերի համար։
Ավելի վաղ հացահատիկի գործարքի 60 օրով երկարաձգման մասին էր հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: