Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը միջազգային արդարադատության համար կարևոր որոշում է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը:
«Այդ քայլը միայն սկիզբն էր Ուկրաինայում իր հանցագործությունների և վայրագությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասել է Բորելը:
Նրա խոսքով՝ որոշումը կարևոր է նաև Ուկրաինայի ժողովրդի համար: