Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն աշխատակազմի, վարչական շրջանների ղեկավարների ու երևանցիների անունից շնորհակալություն հայտնեց Հրաչյա Սարգսյանին կատարած աշխատանքի համար:
«Դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ համակարգային լուծումների պատկերացումները շատ ընդհանրական են եղել շատ խնդիրների վերաբերյալ:
Քաղաքը, մեր տունը շենացնելիս ամեն մեկս մեր քարն ենք դնում, վստահ եմ, որ Ձեր դրած քարերն ամուր են և մնալու են: Չնայած որ կարճ ժամանակ եք եղել Երևանի քաղաքապետ, բայց վստահ եմ, որ Դուք լինելու եք հիշված»,- ասաց Ավինյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական արտահերթ խորհրդակցություն էր հրավիրել՝ հայտնելու իր հրաժարականի մասին: