Սերբիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառի, եթե միայն անելանելի վիճակում հայտնվի: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ մեկնաբանելով էկոնոմիկայի նախարարի հայտարարությանն այն մասին, որ երկիրը պետք է միանա հակառուսական պատժամիջոցներին։
«Մենք մեկ տարուց ավելի է՝ դիմակայել ենք ամենադժվար պայմաններում: Նախքան հրապարակային հայտարարություններ անելը նախարարը պետք կառավարության գործընկերներին ներկայացներ իր դիրքորոշումը»,- ասել է Վուչիչը:
Սերբիայի նախագահն անդրադարձել է նաև վաղը Հյուսիսային Մակեդոնիայում Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ կայանալիք հանդիպմանը: Նա կարծիք է հայտնել, որ Կոսովոյի և Մետոխիայի հարցով բանակցությունների արդյունքում որևէ ճակատագրական փոփոխություն չի ակնկալում, սակայն կպայքարի խաղաղության համար։
«Պետք է փոխըմբռնման հասնենք ալբանացիների հետ՝ զուգահեռ պաշտպանելով սերբերի ազգային շահերը»,- հավելել է Վուչիչը: