ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին և հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:
Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարևորել է հիմնադրամի երկարամյա գործունեությունը Հայաստանում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանի օրենսդրության մշակման հարցում զգալի է ԱԺ աշխատակազմի փորձագետների դերը` հանձնաժողովի նախագահն ընդգծել է ԱԺ աշխատակազմի հետ հիմնադրամի փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, կարևորել խորհրդարանի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի իրականացումը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: