Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները:
Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։