Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանին և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին։ Հանդիպմասն ընթացքում քննարկվել են Գյումրիում և Արթիկում իրականացվող կապիտալ շինարարությանը, նոր մեկնարկող ծրագրերին առնչվող հարցեր:
Խորհրդակցությունից հետո պատասխանատուները շրջել են Գյումրիում, ծանոթացել Պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող որոշ հողամասերի, շինությունների վիճակին, դրանց հետագա տնօրինմանն առնչվող հնարավոր տարբերակներին։
Նարեկ Մանուկյանն ու Առնակ Ավետիսյանն այցելել են նաև Արթիկ համայնք, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ ծանոթացել կառավարության միջոցներով հիմնանորոգվող Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհի 4.9 կմ երկարությամբ հատվածում կատարված աշխատանքներին, այցելել են մանկապարտեզներ։
Համայնքի ղեկավարը ներկայացրել է Արթիկ համայնքում 2022 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերը, ներկայացրել համայնքի խնդիրները: Անդրադարձ է եղել 2023 թվականին իրականացվելիք ծրագրերին։