Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են խարդախության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ֆիզիկական ներգործության՝ 3, ընտանեկան բռնության և հոգեկան ներգործության՝ 2-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, թմրանյութի իրացման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, դատական ակտը չկատարելու, քննիչի նկատմամբ սպառնալիքի, տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: