ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Դավիթ Գյուրջինյանին Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Դավիթ Գյուրջինյանին ազատել լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: