Թեհրանում անհետացած Ֆարիդ Սաֆարլիի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանում Իրանի դեսպանատան դիմաց:
Վերջինս մարտի սկզբին մեկնել էր Իրան՝ իրանցի աղջկա հետ հանդիպելու, որից հետո նրա հետ կապը կորել է։
Ավելի վաղ պաշտոնական Բաքուն նոտա էր հանձնել Թեհրանին։ Նույն կերպ Բաքուն քաղաքականացնում է Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած կենցաղային հանցագործությունը, որի հետևանքով սպանվել էր դիվանագիտական ներկայացուցչության թիկնազորի պետը։