Ռուսական ուժերի կողմից Բախմուտ քաղաքի գրավումը կարող է սպառնալիքի տակ դնել նաև այլ քաղաքներ՝ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան։
«Եթե Բախմուտն ընկնի, նրան կհաջորդեն այլ քաղաքներ: Մենք պետք է կռվենք Բախմուտի համար այնքան, որքան ֆիզիկապես կկարողանանք»,- ասել է Կուլեբան BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ ուկրաինական ուժերը պահում են քաղաքը արդեն ավելի քան յոթ ամիս՝ չնայած քաղաքը գրավելու ռուսական ուժերի բազմաթիվ փորձերին։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին էլ հայտարարել է, որ Բախմուտի շուրջ իրավիճակը Ուկրաինայի համար շատ վատ է: