Կառավարության աջակցությամբ Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել ևս մեկ գերժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան սարք։ Սարքի միջոցով կենտրոնում կկատարվեն նոր հետազոտություններ ու փորձաքննություններ։
Գերժամանակակից այս սարքավորումը հնարավորություն կտա կենտրոնի փորձագետներին հետազոտել և հայտնաբերել ցանկացած մակերևույթի վրա առկա թմրամիջոցի հետքերը՝ հագուստ, ցանկացած որակի թուղթ, նույնիսկ թղթադրամ։
Սարքի մեծ հնարավորությունների շնորհիվ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի պարզել տեսանելի և անտեսանելի հետքերի հայտնաբերումը և դրանց որակումը որպես թմրամիջոց, ինչն էլ իր հերթին հետագայում կօգնի իրավապահ մարմիններին ապացուցել անձի շփումը՝ անմիջական կապը թմրամիջոցների հետ։