ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլից:
Քննարկվել են Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ապահովմանն ուղղված գործնական միջոցները` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտնի պայմանավորվածությունների շրջանակում:
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ զարգացման հարցերի շուրջ: