Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Այցին ընդառաջ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Լոնդոնը 600.000 դոլար կտրամադրի Վրաստանին՝ 2024 թվականին «ազատ և արդար ընտրություններ» ապահովելու համար։
Քլեվերլին Վրաստանում հանդիպել է վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլու հետ, կոչ արել երկրի իշխանություններին՝ ամրապնդել ԶԼՄ-ների ազատությունը և դատական համակարգի անկախությունը:
«1987 թվականին Մարգարեթ Թեթչերի պատմական այցից հետո Վրաստանը մեծ ճանապարհ է անցել դեպի ժողովրդավարություն: Մեծ Բրիտանիան կմնա Վրաստանի վստահելի և անմնացորդ բարեկամը»,- ասել է Քլեվերլին։
Հանդիպումից հետո Դարչիաշվիլին էլ հայտնել է, որ բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի եվրաինտեգրման, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում գործակցության ամրապնդման հեռանկարը։ Նա ընդգծել է երկու երկրների հարաբերություններում դրական դինամիկան։