Հայաստանը խաչմերուկում է՝ ինչպես աշխարհագրական, այնպես էլ քաղաքական առումով՝ Facebook-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«2018 թվականից Հայաստանի ժողովրդավարությունը կարևոր առաջընթաց է գրանցել: Եվրամիությունը և ժողովրդավարական աշխարհը պետք է ավելին անեն այս զարգացմանն աջակցելու համար։
Այս շաբաթ եղել եմ Հայաստանում, որպեսզի հայտնեմ իմ աջակցությունն այդ ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև բարձրացնեմ իրազեկվածությունը Եվրոպայի ծայրամասում շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին։
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը հսկայական դժվարություններ է ստեղծում։ Շտապ անհրաժեշտ է ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անկախ առաքելություն՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։ ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, որպեսզի անհապաղ հասնի դրան»։