Մարտի 17-ին՝ ժամը 11:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում փորձարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները:
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։