Հորդառատ անձրևներն ու ուժեղ քամիները բազմաթիվ սողանքներ են առաջացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ գրում է Euronews-ը: Բնական աղետը սպառնում է ոչնչացնել ափամերձ բնակավայրերը։ Արտակարգ դրություն է հայտարարվել քսան շրջանում, տարհանում են ափամերձ տարածքների բնակիչներին։ Նախատեսվում է մոտ 30 հազար մարդու դուրս բերել աղետի գոտւց։
Կալիֆոռնիայի մոտ 350 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Փոթորիկն արդեն հասցրել է հարյուր միլիոնավոր դոլարների գույքային վնաս պատճառել։