Կառավարության այսօրվա որոշմամբ 1 մլրդ 748 մլն դրամ գումար է նախատեսվել Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 23+250- կմ 37+500 և կմ 45+300-կմ 60+200 հատվածների՝ 2023 թ. իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մի մասի (կմ 23+250 - կմ 37+500) ձեռքբերման համար։
Շիրակի մարզով անցնող մոտ 23,5 կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Շիրակի մարզի 10 բնակավայրեր։ Բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածքն ապահովում է համայնքների միջև արդյունավետ ճանապարհային շարժ, որը բերում է ժամանակի խնայման, առևտրային շրջանառության արդյունավետության բարձրացման, նպաստում է համայնքների բնակիչների բարեկեցությանը և այլն։
Կառավարությունը 529 մլն 880 հազար դրամ գումար էլ հատկացրել է Գյումրի համայնքի օղակային փողոցի կմ 0+000-կմ 2+500 (Մ-7-ի հետ հատման կետ) հատվածի հիմնանորոգման համար։