ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 15-ին հանդիպել է «Հերիթեյջ» հիմնադրամի (Heritage Foundation) փոխնախագահ Ջեյմս Կարաֆանոյի և հիմնադրամի փորձագետների հետ։
Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները և Հայաստանում ու տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը։