Թուրքիայում մայիսին պետք է անցկացվեն համընդհանուր ընտրություններ։ Արևմտյան փորձագետների կարծիքով՝ ընդդիմությունը հաղթելու և Ռեջեփ Թաիփ Էրդողանի կուսակցության 20-ամյա կառավարմանը վերջ դնելու հնարավորություն ունի։ Տեսականորեն դա կարող է թուրքական սփյուռքի շատ անդամներին թույլ տալ վերադառնալ հայրենիք՝ գրում է Euronews-ը:
Գերմանիայում թուրք փախստականների թիվը կտրուկ աճել է 2016 թվականից հետո, երբ Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձ կատարվեց։ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դրանից հետո Թուրքիայի ավելի քան 21 հազար քաղաքացի ապաստան կամ փախստականի կարգավիճակ է ստացել։
Գերմանիայում մոտ երեք միլիոն թուրք է ապրում: Փորձագետները կարծում են, որ եթե Էրդողանը պարտվի ընտրություններում, քաղաքական փախստականների հոսքը զգալիորեն կկրճատվի։ Բայց նրանք, ովքեր արդեն ապրում են երկրում, անմիջապես չեն կարողանա վերադառնալ հայրենիք։
Այնուամենայնիվ, քաղաքական փախստականները հույս ունեն, որ երկրում իրավիճակը կփոխվի: «Հուսով եմ, որ մենք կրկին կկարողանանք վայելել կյանքը, կրկին լինել հասարակության մաս, հպարտանալ երկրով, երազել ընդհանուր ապագայի մասին և մեզ ապահով զգալ»,- ասել է փախստականներից մեկը։
Նրանց համար, ովքեր արդեն ստացել են փախստականի փաստաթղթեր Գերմանիայում, իրավիճակն էլ ավելի բարդ է։ Բեռլինը չի բացառում, որ Թուրքիա վերադարձողները կզրկվեն այդ կարգավիճակից։