Մարտի 16-ին Անկարայում տեղի է ունենալու Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը։ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովի օրակարգում են լինելու Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո կատարվելիք համատեղ քայլերը և թյուրքական աշխարհին հետաքրքրող այլ հարցեր։
Դիտորդի կարգավիճակով հանդիպմանը ներկա են լինելու նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսը, Թուրքմենստանը և Հունգարիան։
Գագաթնաժողովից առաջ՝ մարտի 15-ի երեկոյան, Թուրքիայի նախագահ Էրդողանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Հանդիպումներն անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով։