Իսրայելը հավանություն է տվել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի հակազդման համակարգերի հնարավոր վաճառքի արտահանման արտոնագրերին։ Այս մասին գրում Է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի և ուկրաինացի իրազեկ պաշտոնյաներին։
Ինչպես նշում է թերթը, Իսրայելն Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ է հաստատել Կիևին զենքի հնարավոր մատակարարման լիցենզիաները, ինչին նախկինում չէր համաձայնում՝ չնայած Ուկրաինայի և արևմտյան երկրների բազմաթիվ կոչերին։
Համակարգերը, որոնք Իսրայելն առաջարկում է գնել Ուկրաինային, օգտագործում են որպես էլեկտրոնային պատերազմի միջոց՝ անօդաչու թռչող սարքերի դեմ: Համակարգերն ունեն մոտ 25 մղոն հեռահարություն և կարող են տեղակայվել էլեկտրակայանների կամ այլ կարևոր օբյեկտների մոտ՝ դրանք անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար:
Իսրայելի պաշտոնյաները պորտալին ասել են, որ արտահանման լիցենզիաների հաստատումը չի նշանակում երկրի ղեկավարության քաղաքականության փոփոխություն Ուկրաինայի հարցում։ Նրանք նշել են, որ համակարգերը պաշտպանական բնույթ են կրում և չեն կարող օգտագործվել ռուս զինվորականների դեմ։