Չորեքշաբթի՝ մարտի 15-ին, Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը Օմանի ծոցում սկսում են համատեղ ռազմածովային զորավարժություններ, որոնք կտևեն մինչև մարտի 19-ը: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարությանը։
Չինաստանի պաշտպանության գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ «Անվտանգության կապեր – 2023» համատեղ ծովային զորավարժությունները կօգնեն «խորացնել մասնակից պետությունների ռազմածովային ուժերի գործնական համագործակցությունը»:
Ըստ ԶԼՄ-ների՝ զորավարժանքին կմասնակցեն նաև ուրիշ երկրներ։