Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուշարձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, որտեղ այս պահին Ռոդենի հեղինակած արձանն է:
Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն-Լըպաժի արձանը կտեղափոխվի Ֆրանսիայի հրապարակի մեկ այլ հատված:
Տիգրան Ավինյան (Երևանի փոխքաղաքապետ) - Ներկայումս Ռոդենի քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով ուսումնասիրել ստեղծագործությունը, ինչը ևս նախատեսված է քանդակի նվիրատվության պայմանագրով:
Այսպիսով, քանդակը մայթին ավելի մոտեցնելով՝ հանրությունն առավել հարմար և մոտ դիտակետից կարող է տեսնել Ռոդենի ստեղծագործությունը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան