Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 23, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, թմրամիջոցի իրացման՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, վստահված գույքը հափշտակելու՝ 4, հոգեկան ներգործության՝ 3, շորթման և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սպանության փորձի, ապօրինի ձեռնարկատիրության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթեր կեղծելու, թմրամիջոցի մաքսանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, ինքնիրավչության, հրազենի, հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության և 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: