Չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հրաժարական չեմ պատրաստվում տալ, շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները: Թե որքան դա ինձ կհաջողվի իրականացնել, կյանքը ցույց կտա»,- ասաց Պապիկյանը:
Անդրադառնալով սպառազինության մասին հարցին՝ նախարարը նշեց. «Մեր բանակը սպառազինված է այնքանով, ինչքանով հնարավորություն ենք ունեցել ձեռք բերել միջոցներ: Ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք դրանով»: