Չորեքշաբթի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սևծովյան «հացահատիկային գործարքը», հաղորդում է Anadolu- ն ՝ վկայակոչելով թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Բացի այդ, Չավուշօղլուն և Լավրովը խոսել են երկկողմ հարաբերությունների հեռանկարների մասին:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Անկարան կշարունակի բանակցությունները Սևծովյան հացահատիկային նախաձեռնության մասնակիցների հետ՝ այն 120, այլ ոչ թե՝ 60 օրով երկարաձգելու վերաբերյալ:
Հացահատիկի գործարքը կնքվել է Ստամբուլում՝ 2022 թվականի հուլիսի 22-ին։ Նախաձեռնության գործողությունը 2022 թվականի նոյեմբերին երկարաձգվել է 120 օրով։ Գործողության ժամկետը լրանում է մարտի 18-ին։