Մարտի 20-31-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գործելու է «Գարնանային ճամբար»՝ նախատեսված 6-13 տարեկան երեխաների համար:
Գարնանային ճամբարի ծրագրում ներառված ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և բազմաբովանդակ դասընթացները հնարավորություն կընձեռեն ձեր երեխաներին առավել հետաքրքիր և հագեցած անցկացնել իրենց երկշաբաթյա գարնանային արձակուրդները, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև նոր ընկերներ:
Ճամբարը գործելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00-ը:
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար կարող եք գրել գրադարանի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 060-271-131 հեռախոսահամարով: