Հռոմի Ֆրանցիսկոս Պապին անհանգստացրել է Կիև-Պեչորյան մայրավանքից Մոսկվայի պատրիարքությանը ենթարկվող Ուկրաինական Ուղղափառ Եկեղեցու վանականների բռնի վտարումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես հակամարտող կողմերին կոչ եմ անում հարգել կրոնական պաշտամունքի վայրերը։ Ցանկացած դավանանքի մարդիկ, որոնք իրենց նվիրում են աղոթքին, հենարան են Աստծո ժողովրդի համար»,- ասել է հովվապետը:
Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավորները խնդրել էին Ուկրաինայի անվտանգության ծառայությանն ապահովել Մոսկվայի պատրարքությանը ենթարկվող Ուկրաինական Ուղղափառ Եկեղեցու վանականների վտարումը Կիև-Պեչորյան մայրավանքից։
«Տարածքից վանականներին վտարելու փորձը դիմադրության կհանդիպի, սակայն ուկրաինացի իրավապահները պատրաստ են դրան»,- ասել է Ռադայի հումանիտար քաղաքականության կոմիտեի ղեկավար Նիկիտա Պոտուրաևը:
Մշակույթի նախարարությունը վանականներին առաջարկել է չվտարվելու համար անցնել Մոսկվայի պատրիարքության ենթակայությունից անջատված Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու ենթակայության տակ: