Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկու երկրի միջև հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն ունեն։ Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին։
Նա հավելել է, որ կողմերը պետք է վերադառնան առարկայական երկխոսության, քանի որ շատ կարևոր հարցեր դեռ պետք է լուծվեն։
«ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության աջակցությանը: Մենք դարձյալ հավատարիմ ենք՝ լինելու հուսալի միջնորդ ընդհանուր նպատակին հասնելու համար՝ անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկաս ստեղծելու նպատակով»,- ասել է նա։