Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։
Կողմերը քննարկվել են «երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններին, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերին, ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությանը, էներգետիկ անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացներին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին, Հարավային Կովկասին և Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին վերաբերող հարցեր»։