Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն այցելել են ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն։
Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնում իրականացվող գիտական հետազոտություններին և քննարկել այդ արդյունքների առևտրայնացման հնարավորությունները։
Կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են լաբորատորիաներում, ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու արտադրական հնարավորություններին։
Ներկայում կազմակերպությունն արտադրում է 4 տեսակ դեղամիջոց և դեղահումք է արտահանում Ուկրաինա և Բելառուս։