Մարտի 15-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի Խազազին տակ կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտելու աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։
Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։