«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, հիմնադրամի աշխատակիցները հանդիպում են ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի և ծրագրի վերլուծաբան Նինա Ավետիսյանի հետ։
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը վերահաստատել է Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ համագործակցությունը՝ բարձր գնահատելով համատեղ աշխատանքի փորձը։
Կողմերը քննարկել են ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ անավարտ հատվածի (կմ 37+545-կմ 71+500) վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի ընթացքին, Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ-ի կառուցմանը, Տրանշ-3-ում հաղորդակցուղիների տեղափոխման հարցին։ Մտքեր են փոխանակվել վերջերս ԱԶԲ պատվիրակության անդամների հետ Հյուսիս-հարավի հարավային հատված՝ Տրանշ-4 կատարած այցելության վերաբերյալ։ Նախանշվել են նաև առաջիկա անելիքները։