ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին։
Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտի ձեռքբերումները և անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տնտեսական զարգացումներին, հեռանկարներին և ռիսկերին, արտահանման ռազմավարության և արտաքին մրցունակության բարելավման միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, փոքր և միջին ձեռներեցության աջակցության առաջնահերթություններին, ֆինանսների հասանելիությանը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներին։