Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն այսօրվա ասուլիսում ՀՀ վարչապետը բնորոշեց որպես անկեղծ: Նա շեշտեց, որ այդ հարաբերություններում ինքը ճգնաժամ չի տեսնում:
«Մենք խոսում ենք, քննարկում ենք և ֆիքսում ենք, որ կան խնդիրներ: Խնդիրների մի մասն օբյեկտիվ են: Սուբյեկտիվ չեն, որ ճգնաժամային ազդեցություն ունենան հարաբերությունների վրա»,- ասաց Փաշինյանը:
Ամբողջացնելով՝ վարչապետը նշեց, որ հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ երկու կողմից չկան անհանգստություններ: