Ռուսաստանի Պետդուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հատուկ գործողության մասնակիցներին վարկաբեկելու համար նախատեսվող պատասխանատվության մասին» օրենքը։ Մեղավորներին սպառնում են վարչական տուգանք կամ մինչև 15 տարվա ազատազրկում։
«Բոլոր նրանք, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ ապահովում են երկրի և քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանված են սադրանքներից և ստերից»,- հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։