Պեկինը խիստ մտահոգված է Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության համատեղ զորավարժություններից։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
Նրա խոսքով՝ Կորեական թերակղզում լարվածության հիմնական պատճառները ապամիջուկայնացման ուղղությամբ Փհենյանի միջոցառումների անտեսումն է, ինչպես նաև ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշման և զսպման քաղաքականության մշտական ուժեղացումը:
«Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն, ավելի նպաստեն խաղաղությանն ու կայունությանը Կորեական թերակղզում, այլ ոչ թե հակառակը»,- ամփոփել է դիվանագետը։
Ավելի վաղ հարավկորեացի զինվորականներն արձանագրել էին Հյուսիսային Կորեայի կողմից կարճ հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակում: