Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ պարզեցվել է Road control հավելվածում գրանցվելու կարգը։ Ճանապարհային ոստիկանությունից հիշեցնում են, որ հավելվածը անձանց հնարավորություն է տալիս հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության նկատմամբ։
Տեսանկարահանման ու լուսանկարահանման միջոցով քաղաքացիները կարող են վարորդների թույլ տված խախտումները ֆիքսել և ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն։
ՃՈ-ն հորդորում է վարորդներին խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն։