Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի իրացման՝ 7-ական, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 3-ական, հոգեկան ներգործության՝ 2, սպանության փորձի, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու և ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր ապօրինի պատրաստելու, պահելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: