Ատրպէյճան խաղաղութեան պայմանագիրի միջոցով կը ձգտի Հայաստանէն տարածքային պահանջներ ձևակերպել, որը կարմիր գիծ է մեզի համար. Փաշինեան:
Հիմա շատ մեծ է իրավիճակի սրման հաւանականութիւնը Հայաստանի սահմանին երկայնքով, և Լեռնային Ղարաբաղի մէջ. Վարչապետ:
ՀԱՊԿ-ը, ցանկանալով թէ չցանկանալով, Հայաստանէն դուրս կու գայ , և ատիկա մեզ կ՛անհանգստացնէ. Փաշինեան:
Յառաջիկային նախատեսուած է Հայաստանի Արտաքին գործոց նախարարին այցը Մոսկուա:
Խաղաղապահներու ուղեկցութեամբ Հայաստանէն Արցախ զինծառայողներ և զէնք չեն տեղափոխուած. Արցախի Ներքին գործոց նախարարութիւն:
Շրջափակման ընթացքին Արցախի տնտեսութիւնը ունեցած է մօտ 170 մլն. տոլարի վնաս:
Լաւրով և Ապտոլլահիան քննարկած են տարածաշրջանի և Ուքրանիոյ մէջ վերջին զարգացումները:
Իրանի մէջ համաներում շնորհուած է 82 հազար 656 անձի:
Ատրպէյճանի մէջ ոստիկանութիւնը կոշտ մեթոտներով ցրեց գիւղացիներու բողոքի ցոյցը:
Թրամփ յայտարարած է, որ Ամերիկայի նախագահ դառնալու պարագային երկիրը կը փրկէ երրորդ համաշխարհային պատերազմէն:
Եւրոմիութիւնը հերթական անգամ վեց ամիսով երկարաձգեց հակառուսական պատժամիջոցները:
Հեղինակ՝ Անի Զէյթունցեան