Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ կատարվող շրջայցերը շարունակվում են։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառույցների աշխատակիցները իրականացրել են հերթական միջոցառումը՝ հայտնաբերելով վարորդներից կայանման համար գումար պահանջող և փողոցային առևտրով զբաղվող անձանց, որոնց գործունեությունը կառաջացնի վարչաիրավական հետևանք։ Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակահասարակական իրավախախտումներից։ Միջոցառումները պարբերական են։