2023 թ. փետրվարի 1-10-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։
Կրթաթոշակ կտրամադրվի 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալակիրների։
Ոսկե մեդալի են արժանացել՝ Միրաքյան Կամո - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա, Բարսեղյան Արեգ - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա:
Արծաթե մեդալի են արժանացել՝ Բաղդասարյան Վահան - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա, Մկրտչյան Արեգ - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա, Ղազարյան Ալեն - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա, Առաքելյան Մարիա - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա, Պետրոսյան Համլետ - «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա:
Բրոնզե մեդալների են արժանացել՝ Բադալյան Մերի - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, մաթեմատիկա, Հասրաթյան Արեն - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա, Եղիազարյան Միքայել - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա, Եգորյան Ծովակ - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա, Գրիգորյան Վահագն - «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան, մաթեմատիկա, Անդրիասյան Հայկ - «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան, մաթեմատիկա Դարբինյան Աղասի - «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, մաթեմատիկա, Գրիգորյան Ալեքս - «Քվանտ» վարժարան, 9-րդ դասարան, մաթեմատիկա, Պետրոսյան Վյաչեսլավ - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա Սարգսյան Տիգրան - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա, Աբելյան Սամվել - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա, Գեիկյան Ֆիլյա - Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա, Պարզյան Ռազմիկ- «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա Գևորգյան Գագիկ - «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, ինֆորմատիկա, Ենգոյան Դավիթ - Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա:
Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի:
Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ:
Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները՝
1․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25 000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20 000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15 000 դրամ,
● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10 000 դրամ։
2․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15 000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10 000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7 500 դրամ։
3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10 000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7 500 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5 000 դրամ։