ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը։
Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության օրակարգին և այդ շրջանակում արդյունավետ համարել Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քառամյա նախագահությունը։
Զեյնա Մինան խնդրել է Արայիկ Հարությունյանին՝ ՀՀ վարչապետին փոխանցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ջերմ ողջույնները, ինչպես նաև ՖՄԿ գոհունակությունը հայտնել 2027 թ. նախատեսված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ հոբելյանական խաղերը հյուրընկալելու Հայաստանի հետաքրքրության կապակցությամբ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համապատասխան հայտ ներկայացնելու հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է եղել սպորտային և մշակութային միջազգային միջոցառումների անցկացման գործում Հայաստանի կուտակած փորձին։
Նշվել է, որ առկա դրական փորձը կարող է լավագույնս օգտագործվել Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման հարցում: