Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։
Մարտի 10-ին Կոտայքի պարեկները Հրազդանում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի տղամարդ կացնով ու սղոցով կտրում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության տարածքի հաստաբուն ծառի ճյուղերը։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է Հրազդանի բաժին։
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: